
Էրզրումում փորձել են այրել Ֆեթուլլահ Գյուլենի տունը

Անհայտ անձինք փորձել են Թուրքիայում այրել ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տունը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է DHA գործակալությունը:
Դեպքը, որի մասին այսօր է հայտնի դարձել, տեղի է ունեցել երկուշաբթի օրը Թուրքիայի հյուսիսային Էրզրում նահանգի Փասինլեր ավանի Քորուջուք գյուղում:
Անհայտ անձինք այրել են դատարկ տան դուռը, որտեղ նախկինում ապրել է Գյուլենի ընտանիքը: Հենց այդ տանն է ծնվել Գյուլենը 1941թ.:
Չարագործները թաքնվել են դեպքի վայրից: Կրակը նկատած գյուղացիները հանգցրել են այն: