Լավրովը բացահայտել է Քերիի հետ բանակցությունների մանրամասները
ԱՄՆ-ը դարձյալ պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների մանրամասները:
«Նրանք ասում են, որ միավորվել կարելի է ահաբեկչության դեմ պայքարում, ահա վերջերս Ջոն Քերին էր եկել, սակայն նախ՝ հարկավոր է պայմանավորվել, որ Ասադին մենք հեռացնում ենք»,- պատմել է Լավրովը:
Ինչպես պնդում է Լավրովը, Արևմուտքը պահանջում է Ասադի հրաժարականը, քանի որ կարծում է, թե նրան Սիրիայի բնակչության մեծ մասը չի աջակցում:
Ռուսաստանը, իր հերթին, առաջարկում է լուծել ահաբեկչության դեմ հարցերը, ապա նոր միայն անցկացնել ազատ ընտրություններ, մինչդեռ Արևմուտքը պահանջում է Ասադի անհապաղ հեռացումը՝ չբացատրելով իր դիրքորոշումը:
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, թե ՌԴ նախագահը խնդրել է Ասադին վայր դնել նախագահի լիազորությունները, սակայն նա հրաժարվել է: