Բաժիններ՝

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս