Բաժիններ՝

Samsung-ի նախագահը հայտնվել է սեքս սկանդալի կենտրոնում

Հարավային Կորեայի խոշորագույն ընկերության՝ Samsung Electronics-ի 74-ամյա նախագահ Լի Գոն Հին ներքաշվել է խոշոր սեքսուալ սկանդալի մեջ:

Տեղի NewsTapa պորտալը հրապարակել է տեսագրություն, որտեղ Լին իր տանը զվարճանում է երիտասարդ աղջիկների հետ: Դատելով խոսակցությունից՝ ընկերության նախագահն օգտվել է այդ կանանց ծառայություններից:

Ինչպես հայտնում է պորտալը, իրենց տրամադրության տակ է գտնվում 5 տեսագրություն, որոնք տեսագրվել են 2011թ. դեկտեմբերից 2013թ. հունիսն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տեսագրության մեջ 74-ամյա տղամարդը գտնվում է 3-4 երկտասարդ կանանց շրջապատում, որոնց տարիքը 20-30 է:

Խոսակցությունից պարզ է դառնում, որ տղամարդուն այցելելու համար կանայք ստացել են մոտ 4500 դոլար:

Պորտալը հրաժարվել է հայտնել, թե ինչպես է կարողացել ձեռք բերել այդ տեսագրությունը:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Դատելով տեսագրությունից՝ դրա նպատակն է եղել գումար շորթելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս