Դաունի համախտանիշ ու գենետիկական այլ արատներ ունեցող նվազագույնը 38 երեխա է դարձել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների զոհ:
Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին Orient News հետուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ԴԱԻՇ-ի զինյալների համար «բուֆերային գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում:
ԱՄՆ Տեխաս նահանգում ուժեղ քամին «քշել է» երկաթուղային կամրջի վրայից գնացքի շարժակազմը՝ մի քանի վագոնով:
Այս տարվա մեջ ամփոփիչ ԵՄ խորհրդի նիստը, որը կանցկացվի ԵՄ անդամ երկրների 28 նախարարների մակարդակով, տեղի կունենա Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Չինաստանի մայրաքաղաքը վերջերս, այս տարում առաջին անգամ, օրերս օդի աղտոտվածության մակարդակը բարձրացրեց մինչև կարմիր մակարդակ, հայտնում է bigpicture.ru-ն:
Տասնյակում ներառվել է երկու եվրոպական ուղղություն՝ Վիլնյուսն ու Դուբլինը: Հոդվածագրի կարծիքով՝ Լիտվա հարկավոր է այցելել՝ գոթական եկեղեցիների ու աղյուսե տանիքների, իսկ Իռլանդիա՝ ամանորյա փառատոների համար:
Մեր ընդդիմադիր կուսակցություններն առանձին-առանձին համոզված են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել և անում։ Ու այդպես էլ անպատասխան է մնում մի շատ կարևոր հարց` եթե ամեն ինչ ճիշտ է, ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք։ Կամ` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։
ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը մասնակցել է ռեփեր Ջեյ Ֆարոայի սոցիալական հոլովակի նկարահանման աշխատանքին՝ նվիրված բարձրագույն կրթությանը, գրում է The Guardian-ը: ԱՄՆ առաջին տիկինը ռեփ է կարդում այն մասին, թե ինչպես է մեծացել Չիկագոյում ու շատ սովորել՝ մինչ Փրինսթոնի ու Հարվարդի համալսարաններ ընդունվելը: «Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ու օգնել երիտասարդներին, […]
Ռուսաստանյան երկնագույն վառելիքի հսկա «Գազպրոմ» ընկերությունը տարածաշրջան գազի մատակարարման նոր սխեմաներ է մշակում` կուլիսային բանակցություններ վարելով։ Վերջին ամիսների ընթացքում հատկապես իրարամերժ ու կասկածելի են «Գազպրոմ»-Վրաստան բանակցություններին հաջորդող հայտարարությունները։
«Վրաստանը շարունակելու է իր ագրեսիան ՆԱՏՕ-ի և Արևմուտքի դեմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում:
Վրաստանի ու Ուկրաինայի համար այցագրի (վիզային) ռեժիմի ազատականացման հարցը քննարկման չի դրվի ԵՄ-ի ԱԳՆ երկրների խորհրդում դեկտեմբերի 14-ին, լրագրողներին հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացնում է Sputnik-ը:
Իրանը դուրս է բերում Սիրիայից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար ստորաբաժանումները չափազանց մեծ կորուստների պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Այն, որ կուսակցությունն ընդդիմադիր է, դա դասական քաղաքականության կանոնն է առաջին հերթին»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց կուսակցության նորընտիր նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ ընտրվեցին Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը, Ջիվան Նադարյանը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը «չափազանց անհանգստացած» է Լիբիայում ԴԱԻՇ-ի ու մյուս ծայրահեղական խմբավորումների արագ աճից ու դիտարկում է միջամտելու հնարավորությունը՝ սպառնալիքի ոչնչացման նպատակով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
«Ազատությունից պետք է բխեր անկախությունը, եթե դու չունես ազատ մտածելակերպ, ապա այդ ազատությունը, որ ձեռք ես բերել, մնում է թղթի վրա»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր խոսքում ասաց նորաստեղծ կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Մեր բոլոր խնդիրների շան գլուխը թաղված է Հայաստանի քաղաքական համակարգում»,- ասաց նա:
Ամերիկացի ոսկերիչը հայտարարել է ոստիկանությունում, որ Նյու Յորքում գտնվող իր խանութից հափշտակվել են 5-10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի արևելքում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 ուսանող, ևս 6 մարդ տուժել է, հայտնում է Dogan գործակալությունը:
Եվրոպական երկրների տնտեսական պատվիրակությունները տասնամյա դադարից հետո այցելել են Իրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Լիտվայի երկաթուղային ճանապարհներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս ուղևորատար երթուղին: Այսօր Մոսկվա է ժամանել վերջին լիտվական գնացքը, հայտնում է kp.ru-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Ռուսաստանին ու Թուրքիային կատարել փոխզիջումներ, անել «թեկուզ կես քայլ միմյանց ընդառաջ գալու համար» ու վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները, որ ունեցել են երկրները:
Ստամբուլում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է:
Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի:
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել ամերիկյան Պիստբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների թվում կա երկու երեխա, հայտնում է CBS Pittsburgh հեռուստաալիքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել:
Իրաքի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշխանությունների գործողություններից, ովքեր հրաժարվել են իրենց զինվորականներին դուրս բերել Մոսուլի շրջանից:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարություն է արել Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետին քաշքշելու փաստի առնչությամբ, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: