Հալեպում մինչև 300 հազար մարդ կմնա առանց պարենի. ՄԱԿ
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանում օգոստոսի կեսին շուրջ 300 հազար մարդ առանց պարենի կմնա, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը:
Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ երեկ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ 200-300 հազար մարդ կարող է պաշարման մեջ հայտնվել Հալեպի արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի և մեր գործընկերների մոտ դեռ կան պարենի պահուստներ մարդասիրական կարիքների արձագանքման համար, Հալեպի արևելյան շրջաններում պարենը, ըստ գնահակատանների, կավարտվի հաջորդ ամսվա կեսին:
Մեր գլխավոր՝ առաջնային խնդիրը Հալեպի արևելյան շրջաններ ավտոշարասյուներով պարենային մատակարարումներ հասցնելն է»,- հայտարարել է վերջինս:
Նա կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին «անհապաղ թույլատրել առանց խոչընդոտի մատչումը Սիրիայի պաշարված և դժվարամատչելի շրջանների միլիոնավոր բնակիչներին՝ առանց նախնական պայմանների»: