էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն իրեն սեղմված է զգում «երկու պшտերազմի միջև»․ Հաջիև
ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում։ Այս մասին The National-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Իրավիճակն անկանխատեսելի է, և այդ կապակցությամբ դժվար կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ»,-ասել է Հաջիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն իր մտահոգությունները Վաշինգտոնի հետ չի քննակել. «Մենք այդ հարցը չենք քննարկում ԱՄՆ-ի հետ, և նրանք նույնպես երբեք այդ թեմայով կապի դուրս չեն եկել մեզ հետ»։ Նրա խոսքով, վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրանցի իրենց գործընկերների հետ:
Հաջիևը հավելել է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն իրեն սեղմված է զգում «երկու պատերազմների միջև». «մի կողմից շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությունն այդ հակամարտությանը»։
