Բաժիններ՝

Ադրբեջանի ՍԴ-ն հուլիսի 25-ին կվճռի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ճակատագիրը

Հուլիսի 25-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կհրապարակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելուն, ասվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

Հիշեցնենք, որ երրորդ ժամկետ ընտրված Ալիևը հուլիսի 18-ին եզրակացություն ստանալու նպատակով դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար հանրաքվե կազմակերպելու հարցով: Փոփոխություններն ուղղված են նախագահի լիազորությունների ընդլայնմանը:

Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Եթե Ադրբեջանի սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տա, փաստաթուղթը կդրվի հանրաքվեի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս