Ստամբուլում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Քաղաք են տարվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի 1800 անդամներ, հայտնում է Anаdolu գործակալությունը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ձախողված հեղաշրջման փորձի ժամանակ րոպեների տարբերությամբ լքել է զբոսաշրջային Մարմարիս քաղաքի հյուրանոցը, մինչ այնտեղ կժամանեին ապստամբ զինվորականները:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում ձգտում է պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցում և ելնում է նրանից, որ «կոնֆլիկտային իրավիճակները չպետք է լուծվեն զենքի ﬕջոցով»:
Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է արվի, որ այլևս զոհեր, վիրավորներ չլինեն: Այդ նպատակին հասնելու եղանակները շատ տարբեր կարող են լինել:
Ճիշտ կլիներ, որ հանձնվեին իրավապահներին և հարցերն այլ կերպ լուծեին:
Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները
Տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է
Մենք չենք ստացել ոչ մի պաշտոնական հարցում:
Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը ձերբակալվել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով:
«Զենքի ուժով արտաքին թշնամու հետ են պայքարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը
ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը հայտարարություն է տարածել հուլիսի 17-ին Երևանում ստեղծված արտակարգ իրավիճակի վերաբերյալ
Թուրքիայում չհաջողված հեղաշրջման բոլոր կազմակերպիչները ձերբակալվել են: Նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական բանակի հրամանատարությունը:
«Անկախ նրանից, թե ով՝ ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ դուք չունեք և չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, և գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, և դատարանը դա հաշվի կառնի»։
Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը վերադրարձը մահապատժի կիրառման՝ ռազմական հեղաշրջման փորձի լույսի ներքո:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:
Եվ եկեք չփնտրենք լուծումներ միայն անձերի մեջ: Կան ավելի կարևոր հարցեր։ Վստահ եմ, շատերն ուրախ կլինեն, որ հենց իրենք փոխեցին Արցախյան բանակցային դիրքերը, որ հենց իրենք հասան կոռումպացվածների բանտում հայտնվելուն, համակարգային նոր փոփոխություններին: Այն, ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել։ Հայաստանի ապագա զարգացման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը հայտարարել է, Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի առաջին կեսին:
Մարդկանց չմիավորվելը «հեղափոխականներին»՝ լիովին ձախողեց այն… Եթե երկու օր առաջ Էրդողանին հաջողվեց կոչի միջոցով լցնել Ստամբուլի և Անկարայի հրապարակները հակահեղափոխական զանգվածով, ապա Վարուժան Ավետիսյանին և նրա ընկերներին դա չհաջողվեց, որն արդեն կանխորոշել է իրենց փակուղիական ծրագրերը…
Թուրքական իշխանությունները խուզարկություններ են կատարում երկրի մի շարք ռազմական բազաներում և օբյեկտներում՝ որոնելով ռազմական հեղաշրջման փորձի կողմնակիցներին:
Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ գտնվող անձանց սպառնալիքով պահելը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծայրահեղ քայլ է որակում:
«Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անկախ նրանից նրանք ներկայացնում են իշխանությունը թե ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, դատապարտում են տեղի ունեցածը: Հաշվի առնելով ծայրահեղ ոչ համակարգային ընդդիմության ռեսուրսի բացակայությունը` որևէ դրական արդյունքի նրանք չեն կարող հասնել»,- ասաց Մարգարովը` ավելացնելով, որ այժմ միակ խնդիրն է` հանգուցալուծել միջադեպը:
Իրադարձություններին արձագանքել են Reuters-ը, BBC-ն, Al Jazeera-ն, The Sun-ը, The Mirror-ը, Eurasianet.org-ը, RT-ն, ռուսական գրեթե բոլոր առաջատար կայքերը՝ RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, ուկրաինական Korrespondent.net-ը:
Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը բողոքը բռնի ուժով արտահայտելու քայլերին: «Ես չեմ գտնում, որ նման գործելաոճն արդյունավետ է, դա չի կարող բերել դրական արդյունքի: Նման քայլերը կարող են բերել զոհերի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Լ. Ալավերդյանը` ցավ հայտնելով, որ զինված խմբավորման գործողությունների հետևանքով հետևանքով զոհվել է մեկ մարդ:
«Նման գործողությունները բողոք արտահայտելու համար արդյունավետ չեն: Հուսանք, որ նոր արյունահեղություն չի լինի, քանի որ դա կարող է շատ ծանր հարված լինել Հայաստանին: Միջադեպը պետք է հանգուցալուծվի` խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասաց նա` ավելացնելով, որ միջադեպին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո ավելի լայն մեկնաբանություն կտա:
Բուլղարացի ռեժիսոր, օպերատոր, Արցախյան ազատամարտի կինովավերագրող և լրագրող Ցվետանա Պասկալևան ցնցված է «Սասնա ծռեր» ջոկատի զինված անդամների խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու մասին տեղեկությունից:
«Ինչո՞ւ ոչ` կապված նաև Հայաստանի Հանրապետության իմիջի հետ, անկախ ամեն ինչից՝ որպես երկիր, որպես պետություն, այն տարածաշրջանում, որտեղ կարծես թե ամեն ինչ հարթ չէ և մենք, ունենալով ամենակարևորագույն խնդիրը` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության, բնական է, որ Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում այնպիսի դրսևորումներ, որտեղ կարող են պատանդներ լինել, որտեղ կարող են վիրավորներ լինել, ինձ համար անընդունելի է, և սա կարող է բերել ոչ ցանկալի հետևանքների, նաև միջազգային հետևությունների առումով` միջազգային կառույցների և սուբյեկտների մեկնաբանություններին տեղ տալու առումով»,- ասաց նա:
ԱՄՆ-ում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ, կարծում է, որ այդ իրադարձությունները կարող էին հատուկ բեմադրված լինել Թուրքիայի իշխանությունների կողմից