Սիրիայում խաղաղության տանող միակ ուղին երկխոսությունն է ՄԱԿ-ի հովանու ներքո
Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն է ՄԱԿի միջնորդությամբ:
Այս դիրքորոշումն արտացոլված Է այն հայտարարության մեջ, որն ընդունվել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆի գլխավորած գործողությունների մասնակից երկրների արտաքին քաղաքական եւ զինվորական գերատեսչությունների ղեկավարների՝ առաջին համատեղ հանդիպման արդյունքներով:
«Մենք (հակամարտության) կողմերին կոչ ենք անում կառուցողական կերպով ցուցադրելու ՄԱԿի հովանու ներքո քաղաքական երկխոսության հանձնառությունը՝ որպես խաղաղության հասնելու եւ Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ միջոց», ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍը: