Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում. այդ ուղղությամբ Հայաստանը նոր գործիք է նախատեսել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքն անդրադարձել է Ադրբեջանում 2018 թ. մայիսին ձերբակալված և հունվարի 23-ին տեղի ունեցած դատավարությամբ 3 տարվա ազատազրկման ենթարկված Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությանը:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «առողջապահության նախարար» Քեֆահ Բաշեր Հուսեյնը:
Քաղաքագետը նկատեց՝ թեև, ըստ Սահմանադրության՝ կառավարչական առումով նախագահը շատ քիչ բան կարող է անել, բայց նա կարող է մթնոլորտ ստեղծել
Իտալացի ոստիկանները եւ կարաբիներները հունվարի 24-ին ձերբակալել են կլաններից մեկի 40 մասնակիցների, կլաններ, որոնք կապված են «Կոզա նոստրայի» հետ, հայտնել են քննիչները։
«Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանն ունենալու է որոշակի գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական գործունեության հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը և նշում, որ դա մեր երկրի դիվանագիտության տարիների աշխատանքի գագաթնակետն է՝ ամենախոշոր իրադարձությունը, որը Հայաստանը կազմակերպել է:
Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների անհիմն հայտարարություններն անընդունելի են:
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Մինչ հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»:
Շվեյցարիայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաների են դուրս եկել իրենց դժգոհությունը հայտնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողով ժամանելու պլանների կապակցությամբ:
ՌԴ-ի նախագահի թեկնածու, լրագրողուհի եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հրավիրել են ԱՄՆ՝ փետրվարի 1-ին կայանալիք աղոթքի նախաճաշին, որին ավանդաբար ներկա է լինում ԱՄՆ-ի նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն է հայտնել, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության հետևանքով այդ տարածքներից տեղահանվող անձանց թիվը կարող է աճել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերություններն Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ժամանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Նրան դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետին:
Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը:
Իրանի ներքին գործերի նախարարությունը նախագահ Ռուհանիին է ներկայացրել հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող գործոնները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրորդ ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը, եթե կուսակցությունը հավանություն տա դրան:
Մարիելա Կաստրոն՝ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը, վերստին առաջադրվել է Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորի թեկնածու:
60 հազարից ավելի ֆիլիպինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով:
Իլինոյսի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Թեմի Դաքուորթը հունվարի 23-ին հայտարարել է, որ հղի է. այսպիսով, Դաքուորթը կարող է դառնալ առաջին կինը, որը երեխա է բերում ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում։
Սեուլը եւ Փենյանը հաստատել են Փյոնչհանի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում ԿԺԴՀ-ի արտիստների ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաքում եւ Կաննինում:
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական կողմը չեզոքացրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման 260 անդամի:
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա:
88 տարեկան հասակում Փորթլենդում (Օրեգոնի նահանգ) գտնվող իր տանը վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ուրսուլա Լե Գուինը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարինչենրի խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները:
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի վարչապետեր Թերեզա Մեյի եւ Բենիամին Նաթանյահուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումների, մասնավորապես թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: