Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում հունվարի 22-ին կրկին կրակահերթեր են տեղացել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
«Էրդողանը, լինելով խորամանկ, շատ ճկուն, նաև՝ էքսցենտրիկ քաղքական գործիչ, սխալ է գնահատում իր հնարավորությունները։ Մարդն ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ և ճանապարհներ է փնտրում։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում՝ լավագույնս կիրականացնի ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով իր վրա դրված լիազորությունները:
Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից մեկնել է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից հանդիպման առաջարկի դեպքում «Ելքը» կհանդիպի նրան՝ լսելու, որոշ հարցեր քննարկելու, մտահոգությունները հայտնելու համար։
Ստամբուլի քաղաքային իշխանություններն արգելել են մի խումբ անձանց բողոքի ցույցը, ովքեր ցանկանում էին իրենց բողոքի ձայնը հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինուժի սկսած գործողությունների դեմ
Մեքսիկայի Ֆեդերալ ոստիկանության հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են փոստային ծանրոց՝ 1,96 հազար բեկորային նռնակներով, որը Տամաուլիպասի նահանգից ուղարկվել էր երկրի մայրաքաղաք:
«Ադրբեջանի պես պետությանը զենք մատակարարել չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակների առումով։ Չգիտեմ՝ մեզ համար առավելությո՞ւն է, թե՞ թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, պարտավորություն է ստորագրել՝ հանդես չգալ պետությունների ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով:
Ճապոնիայի մայրաքաղաքի Բունկեի շրջանում հունվարի 22-ին առաջին անգամ բնակչության տարահանման վարժանքներ են տեղի ունեցել բալիստիկ հրթիռի արձակման անմիջական սպառնալիքի դեպքում:
Ցուցարարները հունվարի 22-ին Սեուլի կենտրոնում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը եւ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարը ի նշան Փյոնչհանի Օլիմպիադային այդ երկրի մասնակցության դեմ բողոքի:
Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում:
Թուրքիան ԱՄՆ-ին վաղօրոք հայտնել էր, որ պլանավորում է Սիրիայի հյուսիսում ավիահարձակումներ կատարել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայից քրդերի դեմ, որոնց աջակցում է Վաշինգտոն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում հանրապետականները հունվարի 21-ին կրկին չկարողացան համաձայնության գալ Դեմոկրատական կուսակցության՝ իրենց գործընկերների հետ ֆեդերալ կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը մինչեւ փետվրարի 8-ը շարունակելու բանաձեւի հաստատման շուրջը, կառավարություն, որի աշխատանքն կասեցված կմնա արդեն երրորդ օրը:
Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել առևտրային հատուկ ռեժիմների ստորագրման:
Իտալիայում կատուն ժառանգություն է ստացել 30 հազար եվրո:
«Խնդիրն այդքան ընդունելիությունը չի, որքան թեկնածուն առաջադրող քաղաքական ուժի լեգիտիմությունը, քաղաքական ամբողջ համակարգը»:
Հարավային Ամերիկայի ամենամեծ աղբանոցը Բրազիլիայում փակվում և փոխարինվում է երկրի մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող մեկ այլ աղբանոցով:
«Հայաստանում շատ քիչ են քաղաքական ուժերը, որոնք դեմ են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների ներկայիս բովանդակությանը»:
Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։
Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կոչ են անում ամերիկյան օրենսդիրներին վերահաստատել հատուկ վերահսկողության մասին ծրագիրը: Հիշեցնենք, որ այն սուր քննադատության էր ենթարկվել իրավապաշտպան կառույցների կողմից, որոնք պնդում էին, որ այն խախտում է քաղաքացիների իրավունքները:
«Իմ տեղեկություններով` հարցը հասել է նաև ԵԱՀԿ համանախագահողին, որը դիմել է Ադրբեջանին մի քանի անգամ և տարաբնույթ պատասխաններ ստացել: Այնպես որ, պատմությունը կարող է կրկնվել»:
«Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի կապերը, իր որոշակի դիրքը միջազգային ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներում, ինչպես նաև հնարավորությունները կարող են օգտագործվել Հայաստանում»:
Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո:
«Կարող է պետական պաշտոնյաների մեջ տարաձայնություններ, քննարկումներ լինեն, բայց մեր պապերի լեզվով ասած՝ այդ «բստրանքները» հերյուրանքներ են։ Վերջ տվեք, ժողովո՛ւրդ»։
«Փորձում են ցույց տալ՝ իբր նոր նախագահի հիմնական դերակատարությունը լինելու է հենց այն, որ հակակշռի ապագա վարչապետի կողմից իրականացվող պրոռուսական քաղաքականությանը»
Նիգերիայի հյուսիսում առևանգված երկու ամերիկացին և երկու կանադացին ազատ են արձակվել: