«Մեծ պարիսպ» կհայտնվի ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան Ինքնավար Տարածաշրջանում:
Բրիտանացի ոստիկաններն այցելել են միայնակ ծերունուն, որը կողոպտման զոհ էր դարձել, եւ նրա համար արտասովոր նվեր են արել: Տեսանյութը հրապարակված է Մանսֆիլդի (Նոթինգեմշիրի կոմսություն) ոստիկանական վարչության Facebook-ում։
Ֆրանսիացիների մեծամասնությունն առաջվա պես ռադիոն է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր:
Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարվում է մտքի ուժով:
Յարովսլավլում ավտոմեքենան փողոցի անցումում վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչից հետո վերջինս անխռով ոտքի է կանգնել եւ շարունակել ճանապարհը:
Պեկինի իշխանությունները մտադիր են մինչեւ 2018 թվականի վերջը փակել քաղաքի սահմանագծում գտնվող շուրջ 500 ձեռնարկություններ:
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար է ընտրվել Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) գրեթե մեկ միլիարդ եվրոյով տուգանել է Qualcomm կապի անհաղորդալար միջոցների մշակման եւ հետազոտության ընկերությանը, որն Apple-ի մատակարարն է:
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
Թուրքիայում հայտնի 170 մտավորականներ և գործիչներ նամակ են գրել երկրի իշխանություններին և պահանջել նպաստել կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը և դադարեցնել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը:
Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին թույլ չեն տվել մտնել Բրյուսելում տարածաշրջանային բյուրոյի շենք, որտեղ պլանավորված էր նրա հանդիպումը Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է հակազդել կեղծ նորությունների, այսպես կոչված «ֆեյք-նյուսի» տարածմանը զանգվածային հաղորդակցման ժամանակակից միջոցներով՝ մատնանշելով, որ մարդկանց վրա դրանց ազդեցությունը կարող է խիստ դրամատիկ հետեւանքներ ունենալ։
Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի ընդգրկուն արշավն ավարտելու մասին, որի ընթացքում ձերբակալվել էին թագավորության արքայազններ, նախկին նախարարներ եւ ձեռնարկատերեր:
Նախորդ երեք օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի փոխնախագահ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային իրենց դավաճանելու մեջ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սենա գետի վարարման պատճառով հեղեղման վտանգի կապակցությամբ հունվարի 24-ին փակվել է մերձքաղաքային արագընթաց գնացքների վեց կայարան:
Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունվարի 24-ին ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած փոքրամասնության կառավարության հրաժարականը եւ վերստին հանձնարարել է նրան նոր կաբինետ ձեւավորել:
Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին՝ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այն կարծիքին է, որ, եթե Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ, ապա Արմեն Սարգսյանը, փաստացի, ոչ թե Հայաստանի նախագահն է լինելու, այլ՝ Սերժ Սարգսյանի։
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կամքի ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ կարողացավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների:
Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ եվրոպական երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում: ԵԽԽՎ-ում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Եվրոպայի խորհրդում ունեցած ձեռքբերումների մասին հարցին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը: