Բաժիններ՝

Իրանում բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող 3 գործոնները՝ ըստ պաշտոնական զեկույցի

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրանում բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող 3 գործոնները՝ ըստ պաշտոնական զեկույցի.

Իրանի ներքին գործերի նախարարությունը նախագահ Ռուհանիին է ներկայացրել հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող գործոնները: ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալը, անդրադառնալով նախագահին ներկայացված զեկույցի հիմնական դետալները, և գործոն է առանձնացրել՝

1. Հանրային վստահության նվազում
2. Հանրային կարծիքի ոչ ճիշտ կառավարում, քաղաքական և նախընտրական մրցակցությամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների մեծացում
3. Իրանի հակառակորդների շարունակական գործունեություն

Ուսումնասիրելով Իրանի ՆԳ նախարարության զեկույցը, ինչպես նաև նախագահի՝ նախօրեին հեռուստատեսությամբ ունեցած ելույթը՝ պետք է փաստել, որ Ռուհանիի կառավարությունը ադեկվատ մոտեցում է ցուցաբերում երկրում առկա ճգնաժամային իրավիճակին՝ ընդունելով ինչպես իր թիմի բացթողումները, այնպես էլ մատնանշելով քաղաքական հակառակորդների սխալները:

Համենայն դեպս տեղեկատվական դաշտում փորձ չի կատարվում երկրում առկա խնդիրների մեջ մեղադրել միայն և բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, ինչպես դա կկատարվեր Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031