Բաժիններ՝

Դամասկոսը դատապարտել է Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունները

Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների անհիմն հայտարարություններն անընդունելի են: Այդ մասին ասված էՍիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների սուտ հայտարարությունները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, որոնք մշտական նախահարձակ քաղաքականության բաղկացուցիչ մասն են»,-ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ՍԱՆԱ սիրիական ազգային գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսը միշտ համագործակցել եւ բոլոր պայմանները տրամադրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման օբյեկտիվ հետաքննության համար, «սակայն Արեւմուտքը մշտապես խոչընդոտել է դրան եւ ամեն տեսակ ճնշում գործադրել հետաքննության վրա՝ քաղաքականացնելով այն»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավելի վաղ հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները հունվարի 22-ին իբր քիմիական զենք են կիրառել քաղաքացիական բնակչության դեմ, ընդ որում՝ Պետդեպարտամենտի ղեկավարը դրա պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031