Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի զորամաս. razm.info

Razm.info-ն գրում է. Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը: Զորամասում երևում է նաև իսրայելական Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Այցի մասին այսօր՝ հունվարի 24-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարին այցի ընթացքում ուղեկցում են այդ երկրի նախագահի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքներ և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերովը, Ադրբեջանի ՊՆ տեղակալ ” ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

Ադրբեջանի նախագահի օգնականին և ՊՆ հրամկազմին զորամասում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս