Պուտինը կարգադրել է սկսել «Թուրքական հոսքի» շինարարությունը

Առաջիկա օրերին կսկսվեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շինարարական աշխատանքերը:

Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին:

Նախագահ Պուտինը նշել է, որ գազատարի հարցը քննարկվել է մայիսի 3-ին թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:  Պուտինը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները գործուն աջակցություն կցուցաբերեն, և կարգադրել է սկսել կառուցման աշխատանքները:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:

«Թուրքական հոսք»-ի  խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը անցնելու է Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս