Բաժիններ՝

Ընտրություններում հաղթելու Մակրոնի շանսերը մեկ օրում աճել են 1 տոկոսային կետով

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու իր շանսերը մեկ օրում ավելացրել է մեկ տոկոսային կետով: Այդ մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման
արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 5-­ին:

Հարցման տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ հաղթանակ կտանի ձայների 62 տոկոսով՝ 38 տոկոսի դիմաց: Ինչպես հետեւում է այս ընկերության հարցումներից, Մակրոնի վարկանիշն աճում է օրեցօր. մայիսի 2-­ին նրա օգտին քվեարկել ցանկացողների թվաքանակը կազմում էր 60 տոկոս, մայիսի 4-­ին՝ 61 տոկոս:

Հարցումը OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից անցկացվել է Les Echos հանդեսի եւ Radio classique­ի պատվերով: Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել է մայիսի 2-­ից մինչեւ 4-­ն ընկած ժամանակաշրջանում: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7­-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս