«Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել». Սերժ Սարգսյանը՝ Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները:

Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարվելու հետ: Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենից հեռացնելու ուղղությամբ: Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել և «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին: Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031