«ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել Գյումրու ռազմաբազան». Լավրով

Ռուսաստանն անպայման հասնելու է նրան, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանձնվի: Այս մասին «Միր  24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նկատելով, որ խմբավորումը չի պատրաստվում վայր դնել զենքերը, գրոհայիններն ակտիվորեն գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների հարևանությամբ:

«Ցավոք սրտի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և առայժմ չի ուզում հանձնվել, սակայն մենք դրան կհասնենք: Այս փուլում այն ակտիվ գործում է Աֆղանստանում, հատկապես այդ երկրի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են մեր դաշնակից երկրներին: ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Օպերատիվ հակազդման հավաքական ուժերում, մշտական պատրաստության վիճակում են: Պատրաստված են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, մեր առաջնահերթությունները մնում են նույնը»,-ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031