Ռուսաստանը պատրաստ է 500 մլն դոլարով S-400 վաճառել Թուրքիային

ՌԴ-ն պատրաստ է 500մլն դոլարի դիմաց Թուրքիային վաճառել «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` այդ մասին հայտնել է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը:

Նշյալ լուրը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, որի անունը չի հրապարակվում: Առայժ վերոնշյալ տեղեկատվության վերբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չկա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին ռուսական արտադրության ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցը: Նշյալ լուրը նաև հաստատել էր Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031