Բաժիններ՝

ԱՄՆ­-ը ՆԱՏՕ­-ից պահանջում է մասնակցել ԻՊ­-ի դեմ կոալիցիայի գործողությանը. Spiegel

ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ­-ին մասնակից դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությանը: Այդ մասին հայտնել է Der Spiegel հանդեսը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարության աղբյուրներ:

ՆԱՏՕ-­ի կազմակերպական կառույցներում հրատարակության զրուցակիցները նշում են, որ ամերիկյան վարչակազմի կողմից նման պահանջը քննարկվում է այդ թվում՝ մայիսի 25-­ին Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում:

Հանդեսի տվյալներով՝ ԳՖՀ­-ի կառավարությունը թերահավատորեն է վերաբերվում ամերիկացիների նախաձեռնությանը, քանի որ դաշինքի ներգրավումը կարող է սրել տարածաշրջանի իրադրությունը կամ բարդացնել հակամարտությունների կարգավորման առանց այդ էլ ոչ դյուրին գործընթացը:

Ներկայում Իրաքում եւ Սիրիայում միջազգային կոալիցիայի հակաահաբեկչական գործողությանը մասնակցում են ՆԱՏՕ­-ի առանձին երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031