Խորհրդարանում Միհրան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագիծը շատ չի ուշանա

Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը վստահեցնում է, որ լիարժեք պատկերացնում է խորհրդարանում իր գործունեությունը և հստակ գիտի` ինչ է անելու: Կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իր հեղինակած առաջին նախագիծը շատ չի ուշանալու:

«Առաջին նախագիծը, որը ես ներկայացնելու եմ, անակնկալ է ու շատ չի ուշանա: Դուք իմ գործունեության առաջին ամիսներին ականտես կլինեք իմ հեղինակած նախագծին»,­- ասաց Պողոսյանը:

Միհրան Պողոսյանը խորհրդարանում իր աշխատանքը պատկերացնում է տնտեսական հարցերի կամ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, սակայն նշում է, որ կուսակցությունն է որոշելու, թե որ հանձնաժողովում ինքը կաշխատի:

Խորհրդարանում հայտնվելու Միհրան Պողոսյանի համար անակնկալ չի եղել. դա եղել է նրա ցանկությունը: Պատգամավորը վստահեցնում է, որ նոր աշխատանքի համար ուժ և մեծ եռանդ է զգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031