Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ԿՀՎ-­ին մեղադրել է Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

Ամերիկացի եւ հարավկորեացի գործակալները փորձում են սպանել ԿԺԴՀ-­ի ղեկավար Կիմ Չեն Ընին, պնդում են հյուսիսկորեական ԶԼՄ-­ները: Հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեան կգտնի եւ «անողոքաբար կոչնչացնի» ահաբեկիչներին, տեղեկացնում է bbc­-ին:

Հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարության անունից, ասված է, որ ահաբեկչական խումբը՝ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Հարավային Կորեայի հետախուզական ծառայության աջակցությամբ, թափանցել է ԿԺԴՀ՝ նպատակ ունենալով կենսաքիմիական նյութի օգնությամբ սպանել երկրի ղեկավարին:

Հյուսիսային Կորեան կգտնի եւ «անողոքաբար կոչնչացնի» ահաբեկիչներին, հայտարարում են ԿԺԴՀ­-ի իշխանությունները: Հաղորդագրությունը հրապարակվել է տարածաշրջանում լարվածության ուժեղացման ֆոնին:

Հայտարարության մեջ, որը տարածել է ՑՏԱԿ հյուսիսկորեական գործակալությունը, նշվում է, որ դավադիրները ցանկանում էին օգտագործել «կենսաքիմիական նյութեր, ներառյալ ռադիոակտիվ նյութեր եւ նանոնյութեր»: Հաղորդագրության մեջ ասվում է, որ գերագույն ղեկավարին պետք է փորձեին թունավորել զորահանդեսի ժամանակ, ընդ որում՝ մահափորձի արդյունքներն ի հայտ կգային միայն կես տարի կամ նույնիսկ մեկ տարի անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս