
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո. Աղվան Վարդանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների հանձնման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ն խնդիրներ ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Նման հրապարակումները բացարձակ հիմնազուրկ են»,- ընդգծեց Վարդանյանը:
ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ այլ մանրամասներ պատգամավորը չհայտնեց: Նա լրագրողներին խորհուրդ տվեց մի փոքր էլ համբերել ու ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները: