«Ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած անձինք խախտել են նախնական պայմանավորվածությունները». Միքայել Մելքումյան

«Ծառուկյան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է դաշինքի՝ մանդատների հետ կապված խնդիրներին: Կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների բաշխման արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են:

«Այն մարդիկ, ովքեր հետ են վերցրել մանդատներից հրաժարվելու դիմումները, խախտել են ձեռք բերված նախնական համաձայնությունը»,­ նշեց Մելքումյանը: Պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, թե նորաստեղծ խմբակցությունն արդեն փլուզվում է: «Ո՞վ է ասել, որ փլուզվում է: Նման խնդիրներ չկան»,-­ նշեց Միքայել Մելքումյանը:

«Ծառուկյան» դաշինքի ցուցակներով պատգամավոր ընտրված 23 անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել: Սակայն ինքնաբացարկիդիմում ներկայացրած անձանց ցանկի հրապարակումից հետո դաշինքի մի խումբպատգամավորներ հայտարարեցին, որ իրենք դիմում չեն գրել: Ինքնաբացարկի դիմումներկայացրած 23 անձանցից 12­-ը հետագայում ԿԸՀ­ին դիմեցին մանդատներից հրաժարվելուդիմումները չեղյալ համարելու և իրենց մանդատ տրամադրելու հարցով: Նրանցից 8-­ի դիմումները ԿԸՀ-­ն բավարարեց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031