Բաժիններ՝

Գերմանիան արգելելու է իր տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումը

Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում: Այս մասին  հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Մեր սահմանադրությանը և եվրոպական արժեքներին հակասող թեմայով Գերմանիայում հանրաքվեի անցկացումը քաղաքականապես ընդունելի չէ»-ասել է Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Շեիբերտը:

«Այս ամենը նշանակում է, որ Դաշնային կառավարությունը կարող է թույլ չտալ այդ հանրաքվեի անցկացումը Գերմանիայի տարածքում: Ես կարծում եմ, որ օգտագործելով մեր իրավական հնարավորությունները մենք կարող ենք արգելել այդ հանրաքվեի անցկացումը»,­-հավելել է նա:

Գերմանիայի վարչապետի թեկնածու Սոցիալ­ դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցն էլ նշել է, որ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար այդ հանրաքվեի կազմակերպումն անհավանական է: Թուրքիայում մահապատիժն օրինականացնելու վերաբերյալ քննարկումները սկսել են 2016-­ի հուլիսի 15­-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի իր ելույթներում խոսում է մահապատժի օրինականացումը հանրաքվեի դնելու հնարավորության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս