Արգամ Աբրահամյանը 9 մլն դրամանոց ջիպ է նվիրել «Կյաժին». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ու­նեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում:

Համաձայն տեղա­ցիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ- ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազ­մակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել: «Նեղ» շրջապատում, թերևս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաև, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյաննե­րը, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս