
Ծառուկյանին «ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք». Խաչիկ Մանուկյանը վայր չի՞ դնի մանդատը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները:
Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է վերցրել Ծառուկյանից, սակայն հավաքել է ընդամենը 5686 ձայն: Խաչիկ Մանուկյանը վերջին օրերին Հայաստանում չի գտնվում։ Նա իր բիզնեսի հետ կապված հարցերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն գնալուց առաջ էլ պնդել է, որ չի հանձնվելու ու մանդատը վայր չի դնելու:
Խաչիկ Մանուկյանը նաեւ ասել է, որ ինքը «Ծառուկյան» դաշինքում այն թեկնածուներից է, որ Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք»: Առավել եւս՝ ֆինանսական հարցեր չունի Ծառուկյանի հետ, որ դրանից դրդված էլ վայր դնի մանդատը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: