Բաժիններ՝

Թուրքական արտադրության Altay տանկը ներկայացվել է ցուցահանդեսում

Թուրքական «Otokar» ընկերությունը, որը մտնում է Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ, Ստամբուլում ընթացող «IDEF 2017» ռազմական արտադրանքի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է «ALTAY» տանկի տեսակներից մեկը, որը նախատեսված է օգտագործել  քաղաքային պայմաններում ռազմական օպերացիաների ժամանակ: Ըստ թուրքական «Bolgegundem» լրատվակայքի` թուրքական արտադրության նոր տանկի մասին խոսել է «Otokar» ընկերության գլխավոր  տնօրեն Սերդար Գյորգյուչը:

«Մենք նպատակ ունենք լավագույն արտադրանքը և ծառայությունը  մատակարարել  աշխարհի ավելի քան 50 հասցեատերերի, այդ թվում են նաև Թուրքիայի բանակին և անվտանգության ուժերին: Մենք գործում ենք ոչ միայն այսօրվա, այլև ապագայի վտանգներին և պահանջներին համապատասխան:  Դրա լավագույն օրինակը այն է, որ այսօր ցուցահանդեսում մեր կողմից ներկայացվեց ALTAY տեսակի տանկը»:

Վերջինս ընդգծել է, որ եթե իրենց առաջարկվի նշյալ տանկի հարցում սկսել  սերիական արտադրություն, ապա իրենք պատրաստ են դա իրականացնել:

Նշվում է, որ քաղաքային պայմաններին հարմարեցրած նշյալ տանկը օժտված է մի շարք ունակություններով: Մասնավորապես տանկի վրա տեղադրված են այնպիսի համակարգեր, որոնք նախօրոք զգուշացնում են ճանապարհին ինքնաշեն պայթուցիկի առկայության մասին, բացի դրանից, եթե տանկի վրա կրակ են բացում, վերջինս ունակ է հայտնաբերելու այն վայրը, որտեղից կրակ է արձակվում: Կան նաև մի շարք այլ առանձնահատկություններ:

Ավելացնենք, որ «ALTAY» տանկն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս