«Շնորհակալություն Ձեզ չափազանց շատ». Կարեն Կարապետյանը հրաժեշտ տվեց Արփինե Հովհաննիսյանին
                                    Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
«Ցանկանանք իրեն ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որ ցուցաբերել է կառավարությունում, նույնը ցուցաբերի Ազգային ժոովում: Շնորհակալություն Ձեզ չափազանց շատ»,- ասաց վարչապետը:
Ա.Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց և մաղթեց արդյունավետ աշխատանք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    