«Ես պատրաստ եմ ֆինանսավորել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը». Ռուբեն Գրիգորյան

Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:

Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը ֆինանսապես աջակցելու մասին մամուլի հրապարակումներին, նա նշել է, հարցը կձևակերպեր այլ կերպ: «Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր Ծիրանիին», այդ թվում և ֆինանսապես, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նշել է նա:

«Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր Ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնել Երևանի պատմության այս անփառունակ էջին»,- համոզված է Ռուբեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031