Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի մեկնարկին լրագրողները Սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են նրա՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Հերթական կեղծիքն է»:
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այլևս ՀՀԿ անդամ է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կիսում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: Հարցին, թե ովքե՞ր էին ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգին, արդյոք «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են, Կ.Կարապետյանը դժվարացավ պատասխանել:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը բացել իր դռները փախստականների առջև:
Կաստրոյի մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղում։
Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:
Times Higher Education-ը հրապարակել է ցանկ, որը ներկայացնում է, թե որ համալսարաններն են ավարտում աշխատանքի պատրաստ ուսանողներ։ Ցանկը կազմված է 34 երկրների 150 համալսարաններից։ Այն կազմելիս հիմք են ընդունվել 20 երկրների 2500 գործատուների կարծիքներ, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում ուսանողներին աշխատանքի ընդունելիս, և որ համալսարաններն են «արտադրում» ամենաշատն աշխատանքի ընդունվող ուսանողները։
«Հայ-ռուսական միացյալ զորախումբը բացառում է ՀՀ տարածք ներխուժումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբի գործառույթներին։
«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով:
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ
Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում:
Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոստովանությունը, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ, առնվազն տարակուսանք հարուցեց հանրության շրջանում։ Առավել ևս, որ Առաքելյանը սկզբում նշել էր, թե գիտի ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, և այն իրեն մոտ է։
Ամենախոշոր նվիրատվությունները, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ կատարել են գործարարները, արել են ամերիկաբնակ գործարարներ Անդրանիկ ու Սեդա Բաղդասարյանները և ռուսաստանաբնակ գործարար,
Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։
Գերմանացիների 60%-ը պատրաստ է աջակցել Անգելա Մերկելի թեկնածությանը Գերմանիայի կանցլերի պաշտոնում, վկայում են ZDF հեռուստաալիքի հարցման արդյունքները։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Իրաքից և Սիրիայից ղեկավարել է Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողների գործողությունները, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին շնորհվել է Պատվավոր լեգեոնի շքանշան։ Պարգևը դերասանուհուն շնորհել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչների թիվը, որոնք լքում են իրենց տները, վերջին 5 օրում նվազել է, հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը։
2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 7 650.7 մլն դոլար (12 402.6 մլն մանաթ), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 20.1 տոկոսը, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Trend-ը։