Բաժիններ՝

Ռուսաստանը համաձայնել է ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավի» շրջանակում

Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։

«Մեզ արդեն ներկայացվել է համապատասխան բիզնես-պլանը։ Մենք քննարկել ենք փաստաթուղթն ու պատրաստել ենք առաջարկություններ, որոնք մոտ ապագայում կներկայացնենք ադրբեջանական ու իրանական կողմին»,- հավելել է նա։

Նշենք, որ «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերությունը չի բացահայտել միջոցների ծավալը, որը նախատեսում է տրամադրել նախագծի ֆինանսավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930