Բաժիններ՝

Թրամփը հեռախոսային բանակցություններ է անցկացրել հինգ երկրների առաջնորդների հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, այդ մասին հաղորդում է Թրամփի շտաբը: «Վերջին օրերին ընտրված նախագահը խոսել է ևս մի քանի առաջնորդների հետ, ովքեր շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ»,­- նշված է հաղորդագրության մեջ:

Շտաբի տեղեկություններով, խոսքը գնում է Հունաստանի, Հունգարիայի և Շվեդիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասի, Վիկտոր Օրբանի և Ստեֆան Լյովենի, ինչպես նաև Պանամայի ու Սլովենիայի նախագահներ Խուան Կարլոս Վարելա Ռոդրիգեսի և Բորուտ Պահորի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս