«Ես պատրաստվում եմ անդամակցել Հանրապետական կուսակցությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դիմումն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն պլանավորում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնապես քննարկել է դիվանագետների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր եղանակները՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 10 մլն դոլար հատկացնել ատելությամբ դրդված հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, որը նա բացատրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և նրա հաղթանակի հետ, հայտնում է The New York Times-ը։
Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։
«Վարչապետի պաշտոնը ստանձնելով` ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի` վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը` ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Այսօր մեկնարկել է Ուզբեկստանի նախագահի արտահերթ քվեարկությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով ժ. 9.00-18.00-ն մինչև դեկտեմբերի 2-ը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցությանը և իր իրավահաջորդի մասին հարցին, հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Սիրիայի Ալ-Բաբ նահանգում ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են թուրք զինծառայողների վրա, ինչի հետևանքով 3 թուրք զինծառայող է սպանվել։
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է։ Քարիմովայի որդին «ընդամենը լուրեր» է որակել ԶԼՄ-ներում մոր մահվան մասին տարածված լուրերը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը, հայտարարել է Հալեպ նահանգի նահանգապետ Հուսեին Դյաբը քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է RIA Novosti-ն։
ՄԱԿ-ը նոյեմբերի 23-ին նախազգուշացրել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրացման մասին և կոչ է արել երկրներին փակուղուց դուրս գալու համար որոնել խաղաղ կարգավորման ելքեր, հայտնում է TASS-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար արտասահմանից հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությանը, Հիլարի Քլինթոնը իր օգտին տված ձայների քանակով ավելի առաջ է անցել Դոնալդ Թրամփից։
Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլեւ՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաեւ իր ներդրումը:
«Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ էր շատ վստահ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ, բայց ժամանակը գալիս է, բոլորն էլ փոխվում են։ Սերժ Սարգսյանը դրացից ոչ մեկից ավելին չի, առավել ևս, այն ժամանակը, ինչ իրեն հատկացված էր, նա այդ ժամանակն արդեն լրացրել է, և պետք չէ նախորդներից տարրբերվել մնալու առումով, առավել ևս, որ նախորդներն իրենց ժամանակին գոնե խոստումը պահել ու հեռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դեռ մի բան էլ շուտ»:
Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Ռազմական ինքնաթիռները հարվածել են քուրդ զինյալներին պատկանող 5 թիրախների վրա, ինչից հետո վերադարձել են ռազմաբազա:
«Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Ծախսերի ինդեքսը հաշվելիս հաշվի է առնվում եկամուտը և գումարի չափը, որն անհրաժեշտ է մթերքի անհրաժեշտ քանակ և ծառայություններ գնելու համար, այդ թվում՝ տրանսպորտ, հարմարություններ, ռեստորան, բնակարանային ծախսեր։
Որքան ավելի շատ սեղմվի ճշմարտությունը, այնքան ավելի ուժգին է լինելու պայթյունը, որը մի օր լինելու է անխուսափելի։ Ահա այդ օրը կեղծված իրականության ու կեղծվող կյանքի բոլոր մասնակիցները՝ իշխանություններն ու ընդդիմությունները, նրանց ծառայողներն ու նրանց դեմ պայքարողները, բոլորը ֆրուստրացիա են ապրելու՝ ճշմարտության ու նպատակահարմարության բախման այն միակ կետում, որտեղ հաղթելու է ճշմարտությունը։
Իսլամի հիմնական երկու ճյուղերը: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյութում:
«Ես տեղյակ չեմ, արդեն 3 օր է՝ հանրապետությունում չեմ, նման ինֆորմացիա չունեմ։ Բայց ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ՝ պետք է լինել ՀՀԿ անդամ։ Երբ պարոն Կարապետյանը կներկայացնի դիմում, այն ժամանակ կխոսենք»,- 168.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱՄՆ արևևլյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
Թուրքիայի զինված ուժերում անցկացված հերթական հետախուզական գործողության արդյունքում բերման են ենթարկվել 34 կասկածյալներ, որոնցից 18-ը ձերբակալվել են:
Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն լայնածավալ ռազմավարժանքներ անցկացրեց Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում՝ իր աջակցությունը ցույց տալու համար, սակայն այդ երկրներն այժմ մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը: