Բաժիններ՝

Մոսուլի բնակիչները շարունակում են լքել իրենց տները

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչների թիվը, որոնք լքում են իրենց տները, վերջին 5 օրում նվազել է, հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը։

ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում Միլմանը հայտնել է, որ պարտադրված տեղահանվածների բացարձակ մեծամասնությունը (98 տոկոս) գտնվում է Նինովա նահանգի մերձակայքում։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։

Միաժամանակ, Համդանիե շրջանից և Իրաքի արևմուտքի այլ շրջաններից փախչող իրաքցիների թիվը հասել է 73 հազարի։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի՝ փախստականների հարցերով գրասենյակը հայտնել է, որ փախստականների 6 ճամբարներ են բացվել Էրբիլում, Քիրքուկում, Սալահադդինում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս