
Կարեն Կարապետյանը ժամանեց ՀՀԿ համագումարին. նա չգիտի՝ ովքեր են ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգին

Այսօր ՀՀԿ համագումարից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այլևս ՀՀԿ անդամ է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կիսում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: Հարցին, թե ովքե՞ր էին ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգին, արդյոք «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են, Կ.Կարապետյանը դժվարացավ պատասխանել:
«Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ, բայց օգտվելով առիթից, կցանկանայի իրենց բոլորին շնորհակալություն հայտնել, որ իրենք ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այս գործընթացին»,- ասաց Կ.Կարապետյանը:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իմիջի անկում կունենա, քանի որ ՀՀԿ-ն վարկաբեկված կուսակցություն է, Կ.Կարապետյանը պատասխանեց. «Չունեմ»: