ՀՀ դեսպանությունը պարզում է Իրանում գնացքի բախման տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ:

Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի, ըստ վերջին տվյալների, տուժել է ավելի քան 60 հոգի: Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչ Ալի Ասգար Ահմադին հայտարարել է, որ տեղի պաշտոնյաները հայտնել են 15 զոհվածների մասին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել է մեկ այլ շարժակազմ: Բախման հետեւանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, եւս երկուսը բռնկել են: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձյան տեղումները եւ մերկասառույցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930