Գերմանացիների երկու երրորդն աջակցում է Մերկելի թեկնածությանը Գերմանիայի կանցլերի պաշտոնում. հարցում
Գերմանացիների 60%-ը պատրաստ է աջակցել Անգելա Մերկելի թեկնածությանը Գերմանիայի կանցլերի պաշտոնում, վկայում են ZDF հեռուստաալիքի հարցման արդյունքները։
Համաձայն հարցման արդյունքների՝ 1300 հարցվածների 64%-ը հավանության է տվել այդ պաշտոնում նրա թեկնածությանը, իսկ 33%-ը՝ դեմ։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության կողմնակիցները, որը գլխավորում է Մերկելը, նրան աջակցողների տոկոսը հասնում է 89-ի։
Ավելի վաղ Մերկելը պաշտոնապես հայտարարել էր իր մտադրության մասին՝ առաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում։