
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամը

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Կուսակցության անդամներից մեկի խոսքերով՝ իշխանությունները շարունակում են ճնշումները ընդդիմադիր ուժի նկատմամբ, եւ դատարանը կուսակցության ներկայացուցչի նկատմամբ ապօրինաբար սահմանել է 30 օրվա ազտազրկում: Կուսակցության ներկայացուցիչները տեղյակ չեն ձերբակալության պատճառների մասին:
Մեղադրելով «Ժողովրդական ճակատ»-ին եւ այլ ընդդիմադիր կուսակցություններին չկատարած մեղքերի մեջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ուշադրությունը շեղել այն դժբախտություններից, որոնք իշխող ռեժիմը բերել է ժողովրդին: Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կա: