«Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝ պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գորողությունների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են»։
«Դա իմ անձնական որոշումն է եղել՝ դուրս գալ պատվիրակության կազմից, որևէ մեկն ինձ չի ասել կամ չի խնդրել, նման քննարկում ընդհանրապես չի եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որևէ անդամի հետ, դա եղել է զուտ իմ անձնական որոշումը»,- նշեց Վ. Բաբայանը:
Կ. Նազարյանի խոսքով՝ Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, անում է ամեն ինչ՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Փոխնախարարը, սակայն, նշեց, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա:
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը Ստամբուլից ուղևորվում էր Լոնդոն, արտակարգ վայրէջք է կատարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի իրի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
«Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե մինչև որ սահմանն է պատրաստ ԵՏՄ-ում ինտեգրվել, և ըստ դրա որոշի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների շրջանակը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Ֆրանսիացի ուժայինները Փարիզում անցկացնում են հակաահաբեկչական օպերացիա, հայտնում է BFMTV-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
Հայտնի է դարձել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման օրը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի աշխատասենյակներից մեկում Ուկրաինայի անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում, հայտնում է «Դումսկայա» կայքը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:
Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Ռուսաստանը կխնդրի Թուրքիային ցուցաբերել իրավական օգնություն՝ հետաքննելու Սիրիայում սպանված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հանգամանքները, ում ինքնաթիռը խոցվել էր թուրքական կործանիչների կողմից:
Ուկրաինան փակել է Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ների 11 ներկայացուցիչների մուտքը երկիր, որոնք այցելել են Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ:
«Սա Հայաստանն է, այն որդիների հայրենիքը, ովքեր կարողացել են պայքարել, երբ փորձ են արել իրենց սավանով պատել: Այդ որդիները լույս են սփռել աշխարհում: Մենք ստեղծել ենք այս ֆիլմը պատմության դասերը վերականգնելու համար: Արդարությունը չվերականգնելն ամոթի բիծ է մարդկության վրա: Թույլ տվեք խոնարհվել ձեր մեծ պատմության առջև»,-ասաց Մոհամեդ Հանաֆի Նասրը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա, հայտնում է «112 Ուկրաինան»՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Կարեն Նազարյանը նշեց, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսել ԵՄ դեսպան Սվիտալսկին, որովհետև կարող են լինել տարբերակված մոտեցումներ այս կամ այն դրույթների վերաբերյալ: Ըստ նրա` 2013-ից հետո դինամիկա կա թե´ երկկողմ, թե´ միջազգային հարաբերություններում, որոնք պետք է փորձել արտացոլել փաստաթղթում: Փոխնախարարը չբացառեց, որ առհասարակ նման հրապարակումները կարող են օգտակար լինել բանակցային պրոցեսին:
«Ես կարծում եմ, որ որքան մարդիկ ավելի շատ իրազեկ լինեն Արցախի պատմության մասին, այնքան աշխարհն ավելի շատ կըմբռնի հայկական պատմական ներկայությունն Արցախում: Հուսով եմ, որ սա հիմք կծառայի խաղաղություն հաստատողների համար Ղարաբաղի հարցին ճիշտ դիվանագիտական լուծում տալու հարցում»,- ասաց նա:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նորանշանակ դեսպան Քերոլ Քրոֆթսին: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոսեց Վրաստանի հայկական դպրոցների վիճակի մասին, որ արագացված «վրացականացվում են», հիշեցրեց ապրիլի 24-ի տհաճ միջադեպը դեսպանի հետ կապված և հետաքրքրվեց, թե արդյոք այս հարցերը հայ-վրացական օրակարգո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպիսին է վրացական արձագանքը:
Ադրբեջանի տնտեսությանն անհրաժեշտ է 15-20 միլիարդ մանաթ՝ նորմալ զարգացման համար (1 դոլարը հավասար է մոտավորապես 1,5 մանաթի): Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է ARPA ռիսկի փորձագետների խմբի նախագահ Էլման Սադիգովը:
«Դուք ի՞նչ եք առաջարկում, մենք էլ խփեի՞նք երկու ինքնաթիռ»,- տարակուսեց Նալբանդյանը:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները սկսել են իրենց ամենամյա հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Ճապոնիայի Միե պրոֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«Յոթնյակի» գագաթնաժողովի կազմակերպիչների խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը պարզաբանել է, որ այդ ավտոմեքենաներն ապագայում թույլ կտան ճանապարհներին կրճատել վթարների թիվը եւ տարեց մարդկանց համար ավելի անվտանգ կդարձնեն վարելը:
«Ե՛վ բարեգործը, և՛ մեկենասը մարդիկ են, որոնք որոշում են կայացնում, որ իրենց գործունեության մի մասն ուղղվելու է ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալուն, այլև ցանկանում են իրենց շուրջ եղած աշխարհն ավելի լավը դարձնել: Դա այն պատճառով չէ, որ դա ճիշտ է, էմոցիոնալ է, այլ, որ ռազմավարական առումով կարևոր է աշխարհի հետագա կայունության համար»:
Գաջիևի խոսքով՝ «կապված բուլղարացի պատգամավորների անօրինական այցի հետ, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է ԱԳՆ-ին ու այդ երկրի համապատասխան մարմիններին»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին:
«Բանակցությունների հաջորդ փուլը կլինի հունիսին, վայրը դեռ չի ճշտված, որը նվիրված կլինի նրան, որպեսզի վերսկսեն բանակցությունները: Պարզ է մեկ բան, որ այդ բանակցությունների վերսկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Դրանց մասին խոսեցին հենց եռանախագահողները»,- ասաց Է.Նալբանդյանը:
Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում և կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում և Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի և երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: