«Բելառուսը չափազանց շահագրգիռ է ադրբեջանական նավթի վերամշակմամբ». Լուկաշենկո

Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։

«Դա երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից է, այդ թվում՝ Բելառուսի համար էներգառեսուրսների դիվերսիֆիկացման համատեքստում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ բելառուսական նավթավերամշակող գործարանները բնութագրվում են բարձր տեխնոլոգիական մակարդակով, նավթի վերամշակման խորությամբ, նավթամթերքի որակով, որոնք համապատասխանում են համաշխարհային չափանիշներին։

«Այդ պատճառով ադրբեջանական նավթի վերամշակումը մեր գործարաններում մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Կազմակերպելով այդ աշխատանքը՝ մենք հնարավորություն ենք ստացել զգալիորեն ընդլայնել համագործակցությունը քիմիական ոլորտում»,- ընդգծել է Բելառուսի նախագահը

Նշենք, որ հոկտեմբերին, երկարատև դադարից հետո, Բելառուսը վերսկսել է ադրբեջանական նավթի գնումը։

Տեսանյութեր

Լրահոս