Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com պարբերականը:
Իսմաիլ Ասըն ձերբակալվել է Քըզըլթեփեի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու եւ նրանց գործունեությանը նպաստելու մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում: