Նվազագույնը 13 մարդ է ողջ մնացել Կոլումբիայում կործանված BAe 146-200 ինքնաթիռի աղետի հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի առաջ հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին՝ համաձայն միջազգային իրավունքի չափանիշների։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքով։
«Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը երեկ կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով:
Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Այդ մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Միրո Ցերարը։
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
«Ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիների ժամանակ այդքան համառորեն պաշտպանել, աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց համազգային շարժման իշխանությանը և առաջին նախագահին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը, և երբ նա խոսում է նրա մասին, որ այդ տարիներին ՀՀՇ-ն ուղղակի պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Սպիտակ տանը հերքել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Վիրջինիա, Նյու Յորք, Հեմփշիր և Կալիֆոռնիա նահանգներում իբրև թե տեղ են գտել կեղծիքներ քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։
Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի Մոսուլ քաղաքի հյուսիսում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերին։
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան հարվածներ են հասցրել արևելյան Հալեպի շրջաններին, ինչի հետևանքով սպանվել է 30, վիրավորվել 250 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցային ցուցակը։ Դրանում ներառվել է ևս 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր։
Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը;
Այս տարի Իտալիա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 171 հազարը՝ գերազանցելով 2014թ. ռեկորդը, երբ երկիր էր ժամանել շուրջ 170.1 հազար մարդ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական խոսքեր է ուղղել CNN հեռուստաալիքի հասցեին, որը, ըստ միլիարդատիրոջ, լուսաբանել է ԱՄՆ նախագահական քարոզարշավը՝ աջակցելով բացառապես իր մրցակից Հիլարի Քլինթոնին։
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, հայտնում է Associated Press-ը։
Նրանցից 15-ը Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների նախագահներ են, նշում է El Universal վենեսուելական պորտալը: Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները: Նաեւ ներկա կլինի Իսպանիայի Խուան Կարլոս թագավորը, որը գահն զբաղեցրել էԷ 1975-2014 թվականներին:
Արևելյան Հալեպի անկումը դեռ չի նշանակում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի ավարտ, BBC-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի ընդդիմության Բարձրագույն բանակցային կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան։
Բրազիլական ինքնաթիռը աղետի է ենթարկվել Կոլումբիայում, հայտնում է 360 Radio-ն։ Չարտերային թռիչք իրականացնող ինքնաթիռում գտնվել է 82 մարդ։
Ազատամարտիկների դաշինքը» չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, նիստ է անցկացնելու։ Օրակարգի գլխավոր հարցը՝ նոր վարչության ընտրությունն է։
ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։
Տարիներ շարունակ, մինչև վերջին շրջանը, քաղաքական օրակարգը կամ էականորեն ձևավորվում էր ընդդիմության կողմից, կամ նվազագույնն ընդդիմությունն այդ օրակարգի վրա զգալի ազդեցություն էր ունենում՝ պարտադրելով իշխանությանը հաշվի նստել դրա հետ։ Հիմա փոխվել է նաև այդ կանոնը։
Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Այս տվյալները բերվել են էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոյեմբերի 22-ին Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
Գերմանական հայտնի զենք արտադրող ընկերությունը որոշել է զենք չվաճառել Թուրքիային:
Անդրադառնալով անդրսեւծովյան փոխադրամիջանցքի ստեղծման թեմային՝ փորձագետը նշել է, որ երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է եւ տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար: «Այսօրվա դրությամբ Երեւանի համար տնտեսական ու քաղաքական լայն հեռանկարներ են բացվում»,-եզրակացրել է փորձագետը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի պատրաստվում լքել պաշտոնը:
«Ազատական դաշտն, իմ կարծիքով, կազմում է 10-15 % տոկոս, այսինքն՝ դա մեր հասարակության մեջ ազատական մտածելակերպ ունեցող մարդկանց թիվն է ընտրական տեսակետից: Այդ տոկոսները գալիս են նաեւ նախորդ խորհրդարանական ընտրություններից, եթե նայենք, թե այդ ընտրություններում ինչ քվե են ստացել լիբերալ ուժերը: Ամեն դեպքում կա դաշտ, որը սպասում է իր տիրոջը»,-ասաց նա:
Ադրբեջանում արգելափակվել են Ազատություն թերթի, Meydan TV-ի, Ամերիկայի ձայնի, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային կայքերը:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ կառավարության կողմից Boeing ընկերության սուբսիդավորումը միջազգային առևտրի կանոնների խախտում է ճանաչել: