
Մահացել է Ֆիդել Կաստրոն

Կյանքի 91-րդ տարում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս մասին հայտնում է Կուբայի պետական Պրենսա Լատինա գործակալությունը։
Կաստրոյի մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական
խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։ Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի։ Ռաուլ Կաստրոն հայտնել է նաև, որ առաջիկայում հայտնի կլինեն նաև վերջին հրաժեշտի կազմակերպման մանրամասները։