![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի արտաքին պարտքը գերազանցել է 7.6 մլրդ դոլարը
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/adrbejan4.jpg)
2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 7 650.7 մլն դոլար (12 402.6 մլն մանաթ), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 20.1 տոկոսը, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Trend-ը։
Փոխառությունների վիճակագրության մեջ ներառված են պետության ուղղակի պարտավորություններն ու վարկերի պայմանական պարտավորությունները, որոնք ներգրավվել են պետության երաշխիքներով։
2016թ. հուլիսի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետպարտքը կազմել էր 7.6 մլրդ դոլար։