
Մեքսիկայում 17 զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ։
Քննիչները հայտնաբերել են 31 տղամարդու և 1 կնոջ աճյուններ, որոնք թաղված են եղել Զիտալա բնակավայրի մոտ, որտեղ հաճախ են զինված բախումներ տեղի ունենում հանցավոր խմբավորումների միջև։
Ներկայումս աճյունները տեղափոխվել են նույնականացման։
AFP-ի տեղեկություններով՝ զանգվածային գերեզմանոցները հայտնաբերվել են անանուն զանգի շնորհիվ։
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարմինների մոտ հայտնաբերվել են նաև լքված ավտոմեքենաներ և զենքեր։