Corona գարեջրի ստեղծողը 2,6-ական միլիոն դոլար է կտակել իր համագյուղացիներին
Հանգուցյալ միլիարդատեր Անտոնիո Ֆեռնանդեսը 2,6-ական միլիոն դոլար է կտակել իսպանական Սերեսալես դել Կոնդադո գյուղի յուրաքանչյուր բնակչին, որտեղ ինքը մեծացել է: Այս մասին գրել է The Telegraph-ը:
Ընդհանուր առմամբ Corona գարեջրի բրենդի ստեղծողը Սերեսալես դել Կոնդադոյից իր հայրենակիցներին թողել է 210 մլն դոլար:
«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Բիզնեսմենը 98 տարեկան հասակում մահացել է 2016 թվականի օգոստոսին, բայց նրա կտակի այս ասպեկտը ԶԼՄ-ներին հայտնի է դարձել միայն վերջերս:
Ֆեռնանդեսի ընտանիքը, որտեղ նա 13 երեխաներից մեկն էր, ապրում Էր աղքատության մեջ, ինչի պատճառով հարկադրված է եղել թողնել դպրոցը: 1949 թվականին 32 տարեկան հասակում իսպանացին տեղափոխվել է Մեքսիկա եւ աշխատանքի տեղավորվել Grupo Modelo գարեջրագործական ընկերության պահեստում: 1971 թվականին Անտոնիոն դարձել է ֆիրմայի գլխավոր տնօրենը եւ ստեղծել Corona բրենդը, որն այս սեգմենտի շուկայում ամենախոշորներից ու ճանաչվածներից մեկն է: 2005 թվականից ի վեր ընկերությունը կառավարում է Ֆեռնանդեսի զարմիկը: