«Կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, տասնյակ տարիներ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանը:
Հայ ժողովրդն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ և կայուն երկրում: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին ուղղված տեսաուղերձում նշել է Եվրոպական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը:
«Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մեծ դերակատարում ունի: Այս մասին ասված է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին ուղղված Չինաստանի ժողովրդական կուսակցության ուղերձում, որը ներկայացրեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
Ելույթ ունենալով կանանց իրավունքների մասին Ստամբուլում անցկացված վեհաժողովի ժամանակ` Էրդողանը փորձել է հակազդել Եվրոպական խորհրդականի կողմից նախորդ օրն ընդունված ոչ պարտադիր իրագործելի որոշումը, որը պահանջում է դաշինքի երկրներին սառեցնել Միությանն անդամակցելու Թուրքիայի հետ անցկացվող բանակցությունները` հաշվի առնելով Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո այս երկրի կառավարության կողմից իրականացվող բռնամիջոցները:
ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողները նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե չի՞ անհանգստանում իր՝ ՀՀԿ փոխնախագահի պաշտոնի համար: Ա. Աշոտյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ իր համար. «Ինձ համար անհոգ եղեք»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գիշերը քնել է և չի հետևել, թե այս գիշերվա ընթացքում քանիս անդամով է ավելացել ՀՀԿ-ականների թիվը: Այսօր ՀՀԿ հերթական՝ 16-րդ համագումարի մեկնակին լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե այս գիշեր քանի՞ մարդ է համալրել կուսակցության շարքերը: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց, որ գիշերը քնելու համար է, ու ինքը չի հետևել դրան:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռ չգիտի` առաջադրվելո՞ւ է որպես պատգամավորի թեկնածու ռեյտինգային ընտրակարգով, թե՞ ոչ: «Դեռ պարզ չի, կորոշենք»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին հայտարարեց Ս.Խաչատրյանը` հավելելով, որ այս համագումարի ժամանակ որևէ անձնական որոշումներ չի կայացվելու: Կարեն Կարապետայնի ՀՀԿ-ական դառնալը Ս.Խաչատրյանի համար սպասելի էր. «Խի՞ չէինք սպասում, մեր թիմի անդամ ա, իհարկե, ուրախ եմ: Նորմալ է»:
Լրագրողներից մեկի հարցին, թե նոր անդամագրվածներն, իսկապես, կիսու՞մ են ՀՀԿ-ի նժդեհյան գաղափարախոսությունը, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Բա մենք ենք մոգոնել, ո՞նց չենք կիսում»:
Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը ՀՀԿ 16-րդ համագումարին ներկայացրեց «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը: Իր ուղերձում ՌԴ կառավարության ղեկավարը ողջունելով համագումարի մասնակիցներին՝ նշել էր, որ Հայաստանին և Ռուսաստանին են կապում պատմական դարավոր բարեկամությունը:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում ՀՀԿ համագումարի ժամանակ: Այսօր համագումարից առաջ լրագրողի հարցին, թե ի՞նչ է լինելու իր հետ, Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Հիմա բոլորս միասին կտեսնենք»:
Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի մեկնարկին լրագրողները Սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են նրա՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Հերթական կեղծիքն է»:
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այլևս ՀՀԿ անդամ է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կիսում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: Հարցին, թե ովքե՞ր էին ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգին, արդյոք «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են, Կ.Կարապետյանը դժվարացավ պատասխանել:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը բացել իր դռները փախստականների առջև:
Կաստրոյի մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղում։
Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:
Times Higher Education-ը հրապարակել է ցանկ, որը ներկայացնում է, թե որ համալսարաններն են ավարտում աշխատանքի պատրաստ ուսանողներ։ Ցանկը կազմված է 34 երկրների 150 համալսարաններից։ Այն կազմելիս հիմք են ընդունվել 20 երկրների 2500 գործատուների կարծիքներ, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում ուսանողներին աշխատանքի ընդունելիս, և որ համալսարաններն են «արտադրում» ամենաշատն աշխատանքի ընդունվող ուսանողները։
«Հայ-ռուսական միացյալ զորախումբը բացառում է ՀՀ տարածք ներխուժումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբի գործառույթներին։
«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով:
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ